Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 19-ին, պատասխանելով Հայկ Գրիգորյանի՝ հունվարի 1-ից տրանսպորտի սակագների փոփոխման և շրջիկ ստուգողների վերաբերյալ հարցին, նշեց, որ եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ դրանից ծառայություն ստացող քաղաքացին չպետք է տուժի․ «Եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որպեսզի ինքը ալտերնատիվ միջոցով վճարի։
Իհարկե, գնալով այդ դեպքերը նվազում են։ Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ ես կարծում եմ, որ ընդհանուր մեխանիզմներին մենք առանձին պետք է անդրադառնանք»։
Մանրամասները՝ տեսանյութում։