Հայկական կողմի հետ հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման համար հնարավոր չի լինի մինչև դեկտեմբեր, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ բանակցությունները կարող են վերսկսվել դեկտեմբերին կամ հունվարին, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։
Մեկնաբանելով հաղորդակցությունների բացման առաջարկի մասին Հայաստանի հայտարարությունները՝ Բայրամովը նշել է,, որ այդ հարցն արդեն արտացոլված է 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ․ «Հայաստանը ստանձնել է համապատասխան պարտավորություններ, սակայն այս ուղղությամբ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ գործողություններ չկան»
Արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն մոտ ապագայում կբերվի Հայաստանի հետ սահմանին։