Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով զբաղվածության պետական ծառայությունը ստեղծում է տեղեկատվական բազա:
Տեղեկատվական բազան ներառում է տեղեկատվություն՝ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական և ոչ պետական ծրագրերի վերաբերյալ:
Զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ընթացքում զբաղվածության պետական ծառայությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: