Ի՞նչ պետք է բովանդակի Վճռաբեկ դատարանի որոշումը

Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) գործի համարը և որոշման կայացման տարին, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, դատավճռի կամ որոշման կայացման տարին, ամսաթիվը, դատարանի կազմը.

4) դատավճռի կամ որոշման էության համառոտ շարադրանքը.

5) դատավարության մասնակիցների անունները, հայրանունները, ազգանունները.

6) հիմքերը, որոնցով դրվել է դատավճռի կամ որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման հարցը.

7) օրենքները, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

8) դատավճիռը կամ որոշումը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի հետևություններին.

9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ բացակայում են դատավճիռը կամ որոշումը բեկանելու հիմքեր, այդ մասին պետք է նշի կայացրած որոշման մեջ:

Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:

Դատարանի որոշումները բողոքի հետ կցվում են գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել