«Անալիտիկ» լրատվավերլուծական կենտրոնի 11 անվանակարգերում կազմակերպված «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է «Տարվա սիրված քաղաքապետ»:
Երևանի քաղաքապետին շնորհված հատուկ մրցանակը ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը:
Մրցանակաբաշխության «Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար» անվանակարգում ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Երկրորդը՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
Երրորդ տեղի մրցանակն է ստացել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն մրցանակաբաշխության համատեքստում վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար և պարտավորվել ավելի եռանդուն աշխատել՝ ի շահ իրենց ղեկավարած վարչական շրջանների և մայրաքաղաք Երևանի: