Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն, վկայակոչելով NBC News-ին։
«Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում, ի տարբերություն իր պաշտոնավարման առաջին ժամկետի, երբ նրա դուստր Իվանկա Թրամփը և փեսա Ջարեդ Քուշները առանցքային խորհրդականներ էին»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: