ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։
Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։ Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան մատակարարելուն։ Ըստ այդմ վերհիշյալ պատժամիջոցների այդ ցանկում Թուրքիայից ներառվել է թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am: