«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 30-ին՝ մինչև 20:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Ն.Տիգրանյան, Մամիկոնյանց, Շահսուվարյան, Տոլբուխին, Շիրվանզադե, Գրիբոյեդով փողոցների, Կոմիտասի 63-65/2 շենքերի, Ազատության 21-26/9 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11:50-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան Թ., Մաքրավան Թ. Ամառային փ. 1 նրբ., Հր.Աճառյան, Ամառային, Պ.Ադամյան, Սարալանջ, Տիգրան Մեծի փ. 3 նրբ., Մաքրավան Հյուսիս-Արեվմտյան Թ., Նոր Թաղ. փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 13:30-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: