Պատասխանելով հարցին՝ նշենք, որ օրենսդրությամբ կարգավորված է նաև այս իրավիճակը: Մասնավորապես՝ եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով: