Իրինա Զախարովային թույլ չեն տվել «Միսս Տիեզերք» մրցույթում ներկայացնել Հայաստանը

«Միսս Տիեզերքի» կազմակերպիչները պարզաբանել են՝ ինչու թույլ չեն տվել Իրինա Զախարովային մրցույթում ներկայացնել Հայաստանը։

«Հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար` նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Հայաստանյան գործընկերներին կոչ ենք անում արագ նոր տիտղոսակրին ընտրել», – ասվում է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից։

«Միսս Տիեզերք Հայաստան»-ից հայտնել են, որ պատճառը Իրինա Զախարովայի «ընտանեկան հանգամանքներն են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել