Դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է Արդբեջանի հետ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում գործընթացներ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հետ կապված՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում տարբեր իրավական համակարգեր են՝ մենք խորհրդարանական ենք, իրենք՝ նախագահական։

«Այս կանոնակարգը, որը ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրություններով, որ գործընթացն ավարտված է։ Այսինքն՝ եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում։ Դա պայման է։ Եվ, վերջիվերջո, մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք։ Մեր կողմից կանոնակարգի վավերացումը իրավական առումով որևիցե ռիսկ չի պարունակում, քանի որ դա իրավական ուժ չի ստանում, մինչև արձանագրություններով չփոխանակվենք, որ գործընթացն ավարտված է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ, այն ինչ քննարկվում է ԱԺ-ում դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է Արդբեջանի հետ։

Նշենք, որ Ազգային ժողովում այաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել