Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն Խճ. ջամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 09:40-15:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Շահումյան, Երկաթուղայինների, Մ.Հարությունյան հասցեների ջմատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 09:50-15:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի Ջրավազանի 2-2Ա շենքերի, Զ.Անդրանիկի, Էվոյան, Խուդյակովի, Սայաթ-Նովա հասցեների ջմատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել