Առևտրային արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, կամ որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում:
Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, որը մեկամսյա ժամկետում չի վիճարկվել իրավասու դատարան, պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, իսկ եթե հայցադիմումն ընդունվել է՝ կարճել գործի վարույթը:
Նշենք, որ սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում դատարան հայց ներկայացնելու հաճախորդի իրավունքը: