Հայտնաբերվել է 2023-ի նոյեմբերի 9-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 8-ին Փարպեցու փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա Լևոն Ե.-ին:

«Նա 2023 թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Անձնական խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 1,42 գրամ դեղնականաչավուն զանգված և ծալովի դանակ»,- հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել