Ո՞րն է գործարար ծրագիրը և ո՞վ պետք է այն ներկայացնի

Ապահովագրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գործարար ծրագիրը պետք է կազմված լինի առաջիկա երեք տարիների համար և պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) Ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը.
2) եկամուտների և ծախսերի հաշվարկը.
3) ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները.
4) գործունեության համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը.
5) հիմնական մրցակիցներն ու մրցակցությանը դիմակայելու մեթոդները.
6) կառավարման մեթոդներն ու հնարավոր ռիսկերի գնահատումը.
7) Ընկերության կամ մասնաճյուղի կողմից իրականացվելիք ապահովագրության յուրաքանչյուր դասը և ենթադասը.
8) յուրաքանչյուր դասի և ենթադասի ապահովագրության մասով գործարար կանխատեսումների առավել մանրամասն նկարագրությունը.
9) վերաապահովագրության ծրագիրը.
10) տեխնիկական պահուստների հաշվարկման ներքին կարգերը.
11) տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման քաղաքականությունը.
12) ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) չափերը և դրանց հիմնավորումը՝ ստորագրված պատասխանատու ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի թեկնածուի կողմից, բացառությամբ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հուսալի վերաապահովագրողի սակագնի կիրառման դեպքի.
13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ տեղեկություններ:

Ընկերությունը կարող է ներկայացնել գործարար ծրագրի վերաբերյալ նաև այլ տեղեկություններ:

Գործունեության ընթացքում ընկերությունը պետք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնի գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:

Ապահովագրական ընկերությունները պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել