Արեգակի վրա բացառիկ հզոր պայթյուն է գրանցվել․ Լևոն Ազիզյան

Վերջին 7 տարիների երկրորդ ամենաուժեղ բռնկումը Արեգակի վրա։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այս գիշեր՝ Երևանի ժամանակով 02:20-ին, Արեգակի վրա բացառիկ հզոր պայթյուն է գրանցվել։ X7.1 դասի բռնկումը տեղի է ունեցել գրեթե ճիշտ արեգակնային սկավառակի կենտրոնում՝ Երկրի վրա առավելագույն ազդեցության գոտում: Արեգակնային ընթացիկ ցիկլի սկզբից, այսինքն՝ վերջին 7 տարիների ընթացքում, ավելի հզոր պայթյուն է գրանցվել միայն մեկ անգամ՝ այս տարվա մայիսին X8.7։

Ըստ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման տվյալների Երկրի ուղղությամբ շարժվող արևային պլազման մոլորակին կհարվածի ուրբաթից շաբաթ գիշերը և սպասվում է G3 կարգի մագնիսական փոթորիկներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել