Ո՞ր սուբյեկտները չեն կարող լինել ապահովագրական ընկերության մասնակից

Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետությունները, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համայնքներն ապահովագրական ընկերության մասնակից կարող են լինել բացառապես օրենքով սահմանված դեպքերում ու կարգով:

Ապահովագրական ընկերության մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:

Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն և (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնելու արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով, երաշխիքի տրամադրման դասով և ֆինանսական վնասների դասով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել