Ինչպե՞ս են կառավարվում ապահովագրական ընկերության ռիսկերը

Ապահովագրական ընկերությունն իր գործունեության ընթացքում պետք է ունենա ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի, դասի, ենթադասի ստանձնած պարտավորությունների ծավալին և ռիսկերին համարժեք կապիտալ:

Ապահովագրական ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր կողմից իրականացվող ապահովագրության բոլոր կամ առանձին տեսակներից, դասերից, ենթադասերից և ակտիվների տեղաբաշխումից ու կառավարումից բխող ռիսկերը չգերազանցեն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սահմանաչափերը:

Ապահովագրական ընկերությունը պարտավոր է գործել այնպես, որ իր ստանձնած առկա և հետագա բոլոր պարտավորությունների կատարման համար ունենա բավարար իրացվելի միջոցներ գործունեության ցանկացած պահին:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարման պահանջները բավարարելու համար ընկերության տնտեսական նորմատիվները և տեխնիկական պահուստները պետք է հաշվարկված լինեն վերոնշյալ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել