«Մի ինտերնետային հաղորդում կա, այսպիսի մի միտք լսեցի»․ Գեղամ Մանուկյան

«Իրոք, այս նախագիծը երկար քննարկվել է՝ աշխատանքային քննարկում, հետո հանձնաժողովի նիստում։ Երկու կարևոր մատնանշում․ քիչ առաջ տիկին Սարգսյանն ասաց, որ միավորումից ԱԻՆ ակադեմիայի դասախոսական կազմից որևէ կրճատում չի լինի։ Մեր գործընկեր Արգիշտի Գևորգյանի բարձրացրած հարցին վստահեցում եղավ, որ կրթահամալիր ընդունվելու համար պարտադիր պայման է Զինված ուժերում երկամյա ծառայությունը»,-այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր  Գեղամ Մանուկյանը։

«Մի ինտերնետային հաղորդում կա, այսպիսի մի միտք լսեցի, ասում ա՝ «լսում ես Կառավարության ծրագրերը, մեգանախագածերը, փոփոխությունները, ասում ես՝ էս ինչ լավ ա։ Մեկ էլ հիշում ես՝ սա այն Կառավարությունն ա, որ հայտարարել էր պատերազմ` փողոցային առևտրին և իր իսկ հայտարարած պատերազմում պարտվել էր, հասկանում ես, որ վերջն ա»»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել