Դավիթ Հարությունյանը ԲԴԽ-ին միջնորդել է դատական նիստին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն ընձեռել

Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդել է Բարձրագույն դատական խորհրդին իրեն դատական նիստին անմիջականորեն մասնակցելու և դրանով պայմանավորված իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն ընձեռել։

Նա, մասնավորապես, ցանկանում է ներկայացնել բացարկի, վկաներ դատակոչելու միջնորդություններ, նախկինում չհետազոտված նյութեր, ապացույցներ, հարցեր տալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրած անձին և/կամ նրա ներկայացուցիչներին դրանց արդյունքում ներկայացնել բանավոր դիրքորոշում մեղսագրված կարգապահական խախտման վերաբերյալ, պատասխանել նաև դիրքորոշումից բխող կողմի և ԲԴԽ անդամների հարցերին։

Հարությունյանը հատկանշական է համարել այն, որ դատավոր Արայիկ Մելքումյանի գործով նույնանման հանգամանքների պայմաններում ԲԴԽ-ն Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթը քննել է բանավոր ընթացակարգով․ «․․․Առկա չէ ԲԴԽ որևէ օբյեկտիվ և պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն և դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում էլ խոսք է գնում ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեռ դիմողի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը»։

Մանրամասները՝ ստորև․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել