Դեկտեմբերի 13-ին, 00.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության փոխանցմամբ, կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net