Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները,
  • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ա և Բ թաղամասերը (Բագրևանդ թաղամաս):

Սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 20:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքները, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի, Տափերական, Արարատ, Երասխ, Լուսառատ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան և Արմաշ գյուղերը,
  • Կոտայքի մարզի՝ Գառնի գյուղի Բանավան թաղամասը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել