Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի ՌԴ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, TACC-ին հայտնել է ՌԴ-ում դեսպան Քազեմ Ջալալին։

«Հարգարժան պարոն Փեզեշքիանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն այն մասին, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։

Մոսկվայում BRICS-ի մեդիագագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 13-ից 17-ը, որին մասնակցում են 45 երկրների ավելի քան 60 լրատվամիջոցների ղեկավարներ և առաջատար մասնագետներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել