Հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ երբ հայրենիք եւ պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետեւյալ մի միտք հոլովվեց.
Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով:
Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել…»,-նշել է նա։