Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված սովորույթ է, ծես:
Ծիսակատարության մասին գրավոր տեղեկությունները վերաբերում են վաղ միջնադարին, ամբողջապես նկարագրվել է 19-րդ դարից սկսած:
Ավանդական հարսանեկան ծիսակատարության ողջ կարգը պահպանվում է հատկապես ավանդապաշտ ընտանիքների կողմից: Յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ունի սեփական գործառույթը հարսանեկան համալիրում. քավոր-քավորակին, հարսի հայրը, մայրը, եղբայրը, քույրը, փեսայի ազգականները և ընկերները:
Հարսանեկան տոնական համալիր` երեքից յոթ օր տևողությամբ, որը ներառում է աղվես-խնամախոսի ծեսը, ցլի մորթը` իր հարակից արարողություններով, հարսի ծաղկոց և պարատուն, փեսայի գովք, սափրում և այլն:
Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: