«Գառնիկ, վստահ եմ, տեսնում ես գրառումս։ Ինձ զանգի»․ ոստիկանության ծառայողը՝ անհետ կորած տղային

«Հրատապ!!!!!

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գառնիկ Սահակյանը։

Տեղեկությունների դեպքում խնդրում եմ ինձ հետ շտապ կապ հաստատել 094788980 հեռախոսահամարով։

Գառնիկ, վստահ եմ, տեսնում ես գրառումս։ Ինձ զանգի»,- ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Մարթա Մելիքսեթյանը դիմել է անհետ կորած 18-ամյա տղային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել