Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Մարթա Մելիքսեթյանը գրառում է կատարել որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Գառնիկ Սահակյանի վերաբերյալ։
«Հրատապ!
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գառնիկ Սահակյանը։
Տեղեկությունների դեպքում խնդրում եմ ինձ հետ շտապ կապ հաստատել 094788980 հեռախոսահամարով։
Գառնիկ, վստահ եմ, տեսնում ես գրառումս։ Ինձ զանգի»,- այսպես է Մելիքսեթյանը դիմել անհետ կորած 18-ամյա տղային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: