Ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, երբե՛ք․ Տիգրան Ավինյան

«Ինչո՞ւ է սուտն ու մանիպուլյացիան լցվում այս դահլիճ։ Ասում են` Երևանում աշխատանքները տապալվել են։ Անկեղծ եք ասո՞ւմ»,-իր ելույթի ժամանակ դիմելով ընդդիմադիր խմբակցություններին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք՝ երբ վերջինս հայտարարեց, որ ելույթ է ունենալու, ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը։

«Երևանում միայն այս տարի 50 փողոցներում 52 կմ-ից ավելի միջին նորոգման աշխատանքներ են արվել։ 200-ից ավելի բակերում աշխատանքներ ենք անում, 50-ը արդեն ավարտված։ Այդ ծավալը ե՞րբ էիք տեսել։ Երևանի սեփական եկամուտները 2024թ. 40%-ով աճել են 2023թ. նկատմամբ։

Երևանը 2 տարի շարունակաբար տարին 15 կմ կոյուղի է անցկացնում լրիվ նոր թաղամասերում, երբևէ նման գործ չի արվել։ Սուտն ու մանիպուլյացիան պիտի մի կետում դադարի»,-նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել