«Առաջարկում եմ վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները»․ Մարատ Թոխյան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Մարատ Թոխյանն անդրադառնալով ավագանու անդամ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու հարցին, նշեց, որ Երիցյանին մի քանի անգամ հորդորել է, որպեսզի ներկայանա իրավական հանձնաժողովի նիստերին․ «Ես լսում եմ նա բացատրում է իր բացակայությունը որպես քաղաքական բոյկոտ, ես չեմ հասկանում՝ դա ինչ քաղաքական բոյկոտ ա, փաստորեն ստացվում է, որ Դուք 5 տարի պատրաստվում եք չգալ իրավական հանձնաժողովի նիստերին, գալ միայն ավագանու նսիտերին, էնքան, որ ելույթ ունենաք։ Եթե Դուք դա եք համարում ավագանու անդամի գործառույթը, կարծում եմ՝ սխալվում եք»։

Թոխյանի խոսքով՝ 2021 թվականի ավագանու որոշմամբ Գևորգ Աճեմյանին զրկել են ավագանու մանդատից՝ բացակայությունների պատճառով, և Երիցյանը ևս այդ ժամանակ կողմ է քվեարկել։

«Դուք կարող էիք գալ իրավական հանձնաժողովի նիստերին, որի ժամանակ, իմիջիայլոց, Ձեր խմբակցության այլ անդամները ներկա էին, որոնք գալիս էին քննարկումների, դա Ձեր առանձին դիրքորոշո՞ւմն է, թե՞ Ձեր խմբակցության, Ձերն է, իսկ եթե դա Ձեր որոշումն է, ինչո՞ւ եք վերջին նիստին եկել»,-ասաց Թոխյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել