«Իսկապես պետք է առանձին օր, ես միանում եմ Ձեր նախաձեռնությանը, ողջունում եմ այն, և ուզում եմ հիշեցնել, որ նախորդ գումարման ընթացքում ես և գործընկերներս, ովքեր դահլիճում են, մենք սահմանել ենք վճարովի հայրության արձակուրդ։ Հայաստանում, թերևս, երեխայի ծնվելուց միայն մայրերն էին, որ կարողանում էին օգտվել։ Այժմ ընդամենը հնգօրյա, բայց վճարովի արձակուրդ կա աշխատանքի վայրից, 5 օր հնարավորություն ունեք նորածին երեխայի հետ մաքսիմալ շատ ժամանակ անցկացնելու, կնոջ կողքին լինելու համար»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ հայրության արձակուրդից օգտվողներից դրական արձագանքներ է ստացել, և կա կարիք երկարաձգելու արձակուրդի տևողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։