Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-22:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան Իսահակյան, Քուչակ, Նարեկացի, Թումանյան, Դ.Վարուժան, Հ.Հովհաննիսյան թաղամասերի, Ավան Խուդյակով 1, 2, 3 նրբանցքների, Սայաթ-Նովա թաղ. 1/1-3, 8/1, 8/2 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո, Հայոց Բանակ/սովետական Բանակի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 6-ին ժամը 14:40-ից մինչև սեպտեմբերի 7-ը 14:40-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ, Այգեկ, Բաղրամյան, Քարակերտ գյուղերի, գ.Շահումյան Թ/ֆ 1 փ., Թ/ֆ 4 փ. 1 փակ., գ.Մուսալեռ Մ.Բաղրամյան, Ֆ.Վերֆելի, Զ.Անդրանիկ, Գինեվետի Անցուղի, Գինեվետներ փողոցի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել