Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համար նախագահին է առաջարկվել Մակար Կիրակոսյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 26-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«2024 թվականի օգոստոսի 26-ին, դռնփակ նիստում, քննարկելովՏավուշիմարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանինախագահիպաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցըևղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդհոդվածի1-ին մասի 3 րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատականօրենսգիրք»սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117 րդհոդվածներով`Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Մակար Գեղամի Կիրակոսյանի թեկնածությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղումնշանակելուհամար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդողօրվանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել