Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ Երևանի ավագանին սահմանել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն փոխանցմամբ՝ ծառայողական ավտոկայանատեղիների համար կսահմանվի ցուցանակի միասնական ձև, որտեղ նշված կլինեն կայանման պայմանները:
Ծառայողական ավտոկայանատեղիների համար վճարվող գումարն ամբողջությամբ մուտքագրվելու է համայնքային բյուջե:
Իրավաբան.net