Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Օգոստոսի 23-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ին (ծնված 1981 թ․) և Մ. Խ.-ին (ծնված 1981 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել