Ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել.
«Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
Ձեռք չտալ սատկած թռչուններին։
Կրել երկարատև հագուստ։
Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց»։