Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովնն անդրադարձել է Սյունիքով անցնող կոմունիկացիաներին և եռակողմ պայմանավորվածություններին։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Սյունիքով անցնող հաղորդակցություններին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»։
Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։
Համոզված եմ, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքերը լիովին պահպանում են իրենց արդիականությունը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։