8 անսարք աղբատարներից 4-ն արդեն շահագործվում են, բայց վարորդների խնդիրը դեռ չի լուծվել, այսօր՝ օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանը։
Նրա խոսքով` մոտ 15 վարորդի թափուր հաստիք կա, որպեսզի աշխատանքները լիարժեք կատարվեն։
Ինչ վերաբերում է խափանված մեքենաների մյուս 4 շարժիչներին, ապա մատակարարները խնդրել են պայմանագիրը երկարաձգել, դրանք Հայաստանում կլինեն սեպտեմբերի սկզբին։