Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է РИА Новости։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանահայկական կարգավորման թեմայի շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է ՌԴ նախագահի Ադրբեջան այցի նյութերում»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել