Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը ցանկություն է հայտնել շուտափույթ դադարեցնել անտառային հրդեհները և ասել, որ 1 հրշեջ ինքնաթիռ է ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհները մարելու համար։ Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել Թուրքիային, հայտնում է TRT Haber-ը։
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին աջակցության համար և հայտարարել, որ նման օրերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրությունն ավելի է ամրապնդվում։