Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա. ՌԴ ԱԳՆ

Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ տեխնածին աղետի Եվրոպայում»,-ասվում է մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիևի նման գործողությունները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլև խաթարում են միջուկային անվտանգության և ֆիզիկական միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի դրույթները, որոնք ձևակերպվել են գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի կողմից 2022 թվականին։

«Մի շարք տարածաշրջանների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ահաբեկման և նրանց նկատմամբ ահաբեկչության փորձերը պետք է վճռականորեն կանխվեն համատեղ ջանքերով»,-հայտարարել է Զախարովան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել