Ոստիկանությունը պարտավոր է՝ ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև առանց հսկողության մնացած գույքը պահպանելու ուղղությամբ՝ վթարների, աղետների, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ. օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը: