Աշխարհի տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են գրանցվել

Շվեդիայում կապկի ծաղկով վարակման դեպք է գրանցվել: Տեղական իշխանությունը հայտնել է, որ այժմ բուժում ստացող անձը վարակվել է Աֆրիկայում:

Պակիստանում ևս կապկի ծաղկով վարակման դեպքեր են գրանցվել: Հայտնի է, որ վարակվածներից մեկը օրերս Պակիստան է վերադարձել Մերձավոր Արևելքի երկրներից մեկից: Պակիստանի առողջապահության նախարարությունը սահմանապահներին և օդանավակայանի աշխատակիցներին հորդորել է ուշադիր հետևել երկիր ժամանողներին և կասկածի դեպքում թեստեր անցկացնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ կապկի ծաղիկ հիվանդության տարածման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել։

Նման որոշում է կայացվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և աֆրիկյան այլ երկրներում հիվանդության տարածման նոր ալիքի հետ կապված: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ կապկի ծաղկի այս տարբերակը տարածվում է սերտ, հիմնականում՝ սեռական շփման ճանապարհով։ Այն կարող է փոխանցվել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների հետ շփման հետևանքով:

Mpox-ը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում: Կենդանուց մարդուն այս վարակի փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել