Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային՝ «Դրոնների կոալիցիայի» շրջանակում։ Այս մասին հայտնում են ուկրաինական պաշտոնական էջերը։
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հերթական փաթեթը պատրաստ է․ «Լատվիական արտադրության մոտ 500 անօդաչու թռչող սարք կաջակցի ուկրաինացիներին տարբեր մարտական խնդիրների իրականացման գործում»։
Հուլիսի սկզբին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լատվիան Ուկրաինային 4 մլն եվրո արժողությամբ՝ լատվիական ընկերությունների արտադրած ավելի քան 2500 դրոն կփոխանցի: