Հրազդանի կիրճում ազգությամբ թուրք տղամարդը ծեծի է ենթարկել իր 13-ամյա տղային

Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի: Պարզվել է, որ վերջինս Թուրքիայի 13-ամյա քաղաքացի է, ով 44-ամյա հոր հետ հուլիսի 31-ին Թուրքիայից Վրաստանով մուտք են գործել ՀՀ և բնակություն հաստատել Երևանի հյուրանոցներից մեկում:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նման դեպք եղել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել