Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Քոզան շրջանում 4,6, 4,5, 4 և 3,7 մագնիտուդ ուժգնությամբ իրարահաջորդ չորս երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ՝ երկրաշարժերը գրանցվել են օգոստոսի 7-ին, ժամը 05։32-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
Աղբյուր` Ermenihaber.am