Օգոստոսի 6-ին, ժամը 9.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Շևրոլե», «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 68-ամյա Հրաչ Դ.-ն, մահացել է, իսկ «Շևրոլեի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: