Վթարային ջրանջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 65, 65/1 շենքերի, Շիրվանզադե 2-6 շենքերի, Ազատության 19-21/1 կենտ համարի շենքերի, Մամիկոնյանց 1-1/1, 3 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի, Բաշինջաղյան 1, 2 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել