ՄՊՀ-ն «Գլոբբինգի» նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակությանը մոլորեցման դրսևորումների համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։

Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ

Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ.

Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են, և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն՝ կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։

Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում (www.fedex.com, «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել