Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Վարչապետը ՏԿԵ նախարարի հետ զրույցում դիտողություն է արել Դիլիջան-Վանաձոր, Սպիտակ-Վանձոր ճանապարհի ասֆալտապատման գործընթացի վերաբերյալ. «Ահավոր մեծ դիսկոմֆորտ է ստեղծվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել