Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են:

Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Իսրայելական բանակն ամբողջ գիշեր ականանետային և հրետանային ռմբակոծության է ենթարկել Գազայի տարբեր շրջանները:

Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաները Թալ Ալ-Հավայից դուրս են բերել 6 զոհվածի մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել